Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

87 կգ Հովհաննես Հարությունյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալակիր է դարձել նաև Ալբերտ Վարդանյանը՝ 6-1 հաշվով հաղթելով չեխ մրցակցին։

Իսկ 97 կգ Հայկ Խլոյանը, որը պարտվել էր մեկնարկում, կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։