Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ, որտեղ ունեցել էր մի քանի կարեւոր հանդիպումներ, որոնք առնչվում էին մասնավորապես տարածաշրջանային անվտանգության խնդիրների կարգավորմանը։
Զարմանալի էր այն փաստը, որ այդ հանդիպումների ժամանակ նրա հետ չէր եղել ՌԴ-ում Հայաստանի կողմից լիազորված դեսպանը' Վարդան Տողանյանը։
Լուրեր են շրջանառվում, որ Վարդան Տողանյանին իրեն ուղեկցել արգելել էր հենց վարչապետի պաշտոնակատարը, որովհետեւ, դարձյալ ըստ պտտվող լուրերի, Տողանյանը վերջին շրջանում որոշ օղակների ներկայությամբ անհարիր կերպով է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի անձի վերաբերյալ' պիտակավորելով նրան երկիր վաճառող եւ դավաճան։
Սա ենթադրում է, որ միանգամայն հնարավոր է' մոտ ժամանակներում ՌԴ-ում Հայաստանը ունենա նոր դեսպան։