Հիշատակի օր․ Վահագն Ստամբոլցյան

Այսօր՝ հուլիսի 5-ին, վաստակաշատ երգեհոնահար, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հիշատակի օրն է։

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։

Նվագացանկն ընդգրկում է մինչդասական շրջանիՅոհան Սեբաստիան ԲախիՀենդելի, նաև Քրիստափոր ՔուշնարյանիՀարո ՍտեփանյանիՏիգրան Մանսուրյանի և այլոց երկերից։

Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես ՇնորհալուԽաչատուր ՏարոնացուԳրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով։ Համերգներով հանդես է եկել նաև արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Մեծ եղեռնի տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։

Համերգներով հանդես է եկել ՀայաստանումՀոլանդիայումՖրանսիայումԼիբանանում, Խորհրդային Միության համարյա բոլոր քաղաքներում, ուր կային երգեհոնային համերգային դահլիճներ, մասնավորապես ՄոսկվայումՊետերբուրգումԿիևումՌիգայումՎիլնյուսում և այլուր։