Հիմա արդեն Վերից հսկիր հայրենիքդ, մեր անպարտ երամի արծիվ․ Արմինե Բոյաջյան


Ուղիղ մեկ շաբաթ օրուգիշեր աղոթում էի, որ հայտնվես մի տեղից, որ գոնե մի զանգ անես, մեր լավ տղա, չնայած շատ լավ հասկանում էի իրականում, թե ինչ էր կատարվել։ 

Մեր շնորհքով, խորագետ, բանիմաց Գառնիկ, մեր լույս տղա, ախր հեչ ժամանակդ չէր Երկնքի, դու երկրի վրա դեռ էնքան անելիք ունեիր, դու քո ծնողներին, եղբորդ, քո տատ ու պապին, քո մտքի թաքուն աղջկան, ընկերներիդ ու մեզ' քեզ շատ սիրողներին երկրի վրա էիր պետք։ 

Երանի քեզ չճանաչեի... Երանի էդքան լավ չճանաչեի հոգիդ։ 

Հիմա արդեն Վերից հսկիր հայրենիքդ, մեր անպարտ երամի արծիվ։

Խաղաղ ննջիր, լույսով ննջիր, մեր լույս Գռնո...

 

Արմինե Բոյաջյանի ֆեյսբուքյան էջից