ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրի տեքստում:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս- 2020-ի հունիս ժամանակահատվածում։