ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արցախ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտք գործելու մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
«Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները», - նշում են գերատեսչությունից: