ՀՀ ՊՆ հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրությունում: