ՀՀ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատարը տեղեկատվություն ներկայացրեց ապաստարանների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանն ամեն շաբաթ տեղեկատվություն է տրամադրում ապաստարաններում պայմանների բարելավման հետ կապված կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

«Մենք մեր կողմից վերահսկողություն ենք իրականացնում»,- ասաց նա:

Նրա խոսքով` արտակարգ իրավիճակների նախարարությունը լուծում է բնակչության վերապատրաստման ու իրազեկման խնդիրները:

«Շենքերի վրա գործելու նշաններ կան: Բացի այդ, նաեւ բարձրախոսներ են տեղադրվել»,- հավելեց Փիլոյանը:

Պաշտոնյան հերքեց տեղեկությունն այն մասին, որ ԱԻՆ աշխատակիցները հրաժարվել են մարել Մասիսի աղբանոցում բռնկված հրդեհը` պարզաբանելով, որ այս տեղեկատվության կապակցությամբ ծառայողական ստուգում է նախատեսված:

«Հրդեհը երեկ մարվել է: Խնդիրներ են առաջացել կրակին մոտենալու հետ կապված: Բացի այդ, խանգարել է ուժեղ քամին»,- եզրափակեց նա: