Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է Հայաստանի հավաքականից հրավեր չստանալը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է եղել իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած ազգային թիմից հրավեր չստանալը Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին։ Այդ մասին Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։


«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից տեղեկացվեցի, որ ինչ-ինչ պատճառներով հրավիրված չեմ առաջիկա ընկերական խաղերին: Պաշտոնական հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ լավագույնն եմ մաղթում առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը: