Հայտնի են Հայաստան վերադարձած հայ գերիների անունները, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ կցելով անունների ցանկը.
Գալստյան Հրաչիկ Արամի (1990)
Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի (1982)
Հարությունյան Գագիկ Վալերիի (1982)
Պողոսյան Ռադիկ Ռազմիկի (1990)
Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի (1973)
Նազարյան Արթուր Սիրվենի (1978)
Շահինյան Մարատ Ժորայի (1977)
Պետրոսյան Սևակ Աղվանի (1984)
Ստեփանյան Կարլեն Ռուբիկի (1974)
Վասիլյան Հայկ Լևոնի (1984)
ԱԳՆ-ի գրառման մեջ նշվում է, որ հայ ռազմագերիները վերադարձել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, որ Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, որ Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։