Հայտնի են Գրեմմիի այս տարվա հավակնորդները

Շվեդական ABBA խումբը, Ադելը, Բեյոնսեն և այլ կատարողներ կպայքարեն ամերիկյան Grammy երաժշտական մրցանակի համար՝ «Տարվա ձայնագրություն» գլխավոր անվանակարգում։ Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում։

ABBA-ն առաջադրվել է Don't Shut Me Down երգի համար։

Ադելը - Easy On Me երգի համար:

Բեյոնսեն առաջադրվել է «Գրեմմի»-ի BREAK MY SOUL-ով:

Մերի Ջեյ Բլայջը՝ «Good Morning Gorgeous» ֆիլմի երգի համար

Բրենդի Կարլայլը հավակնում է «Գրեմմի»-ի You And Me On The Rock կոմպոզիցիայի համար

Դոջա Քեթը՝ Woman երգի համար

Lizzo-ն՝  About Damn Time երգի համար

Սթիվ Լեյսին առաջադրվել է Bad Habit երգով

Քենդրիկ Լամարը՝ The Heart Part 5 երգով

Հարի Սթայլսը առաջադրված է As It Was երգով

«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են․

ABBA

Ադել

Բեյոնսե

Մերի Ջեյ Բլայջ

Բրենդի Կարլայլ.

Քենդրիկ Լամար

Lizzo և Հարի Սթայլզ

Բեդ Բաննի

Coldplay

Ընդհանուր առմամբ, երաժշտական մրցանակի հավակնորդները ներկայացվել են 91 անվանակարգում։ Անվանակարգերի քանակով առաջատարը Բեյոնսեն էր, որը ներկայացված է ինը անվանակարգում։ Քենդրիկ Լամարը ներկայացված է ութ անվանակարգում, Ադելը` յոթում: Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսում: