Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդհանուր 0։7 հաշվով զիջեց «Ցրվենա Զվեզդային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

«Փյունիկի» մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող «Շերիֆը», որը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլում պարտվել է չեխական «Վիկտորիա Պլզենին» (երկու խաղերն էլ՝ 2։1)։

«Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Իսրայելը ներկայացնող «Մաքաբի Հայֆայի» հետ։ Իսրայելական թիմը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 4։0 հաշվով հաղթել էր Կիպրոսը ներկայացնող «Ապոլոնին», իսկ պատասխան խաղում պարտվել 0։2 հաշվով։