Հայրենիքի հզորացման համար յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության բաժինը․ Արտյոմ Վարդանյան
Մենք պետք է մեր հավատը վերագտնենք... հավատ մեր երկրի , մեր ապագայի, մեր կարողությունների, մեր ազգի, միմյանց նկատմամբ: Մենք պետք է կարողանանք դառնալ միասնական, որպեսզի մեզ հաղթել չլինի: Մենք պետք է կրթվենք, պետք է կարողանանք զատել կարևորն անկարևորից և հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ մեր հայրենիքի հզորացման համար յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության բաժինը՝ լինենք շինարար, ուսուցիչ կամ նախարար: Մենք որակով պիտի հաղթենք:
Մենք հայ ենք, ու չենք կարող մեզ հուսահատվելու շռայլություն թույլ տալ: Մենք մեր նահատակների առջև սրբազան պարտք ունենք՝ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՈՒ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ, որովհետև պարտությունից էլ պիտի դասեր քաղենք, որպեսզի կարճ ժամանակ անց վերագտնենք մեր երբեմնի հզորությունը, քանզի ոչինչ չի փոխվել, հայը նույն հայն է մնում՝ իր հողին ու արմատներին կառչած, հայրենիքի նվիրյալ, կարեկից, սրտացավ....