Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը. Արտյոմ Վարդանյան
Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները:
Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես իմանալ իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց: Հայրենիքի հանդեպ սերը ամենօրյա աշխատանք է, ջանք ու եռանդ՝ համընդհանուր մեր երազանքին մեկ քայլով մոտենալու համար: Մեր փրկությունը մեր միասնությունն է, մեկ նպատակը, որը կոչվում է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ...