Արմեն Բորիկի Եսայան
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ով հանուն հայրենիքի տվեց ամենաթանկը՝ կյանքը։
Ավագ լեյտենանտ Արմեն Բորիկի Եսայանը 2020թ-ի պատերազմի առաջին իսկ օրվանից արիաբար կռվել է թեժ կետերում։ Հայրենիքի նվիրյալ զավակը ամեն վայրկյան իր զինվորների կողքին էր․․․ Թե ծառայության ընթացքում, թե պատերազմի դաշտում նա զինվորների հայրն էր և պաշտպանը։ Հոկտեմբերի 10-ին, երբ դասակի հետ հայտնվել է թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի շրջափակման մեջ, առանց վարանելու մղվել է պայքարի և սեփական կյանքի գնով պաշտպանել իր տղաներին։
Այսօր հերոս Արմեն Եսայանը կդառնար 45 տարեկան։ Ընտանիքի, ընկերների և իրեն ճանաչողների հուշերում Արմենը Եսայանը հավերժ կմնա որպես օրինակելի հայր, արժանի զավակ, նվիրված ընկեր․․․ որպես ազնիվ, շիտակ, առաքինի, հայրենի հողին անտեսանելի և ամուր թելով կապված ու հայրենիքն ամեն ինչից վեր դասող քաջ մարտիկ։
Քո սխրանքն անմահ է․․․
Քո անունը՝ մեր սրտերում․․․
Նյութը՝ Աննա Ավետիսյանի