Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում

Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Իր փայլուն մենանարտերի շարքը շարունակուն է Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակիչում մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչև այս կիսաեզրափակիչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։

Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց։ Նա ժամանակին դիմավորում էր մրցակցին ու տեղ հասցնում նպատակային և դիպուկ հարվածները։ Առաջին ռաունդում մենք հաղթեցինք 3։2 հաշվով։ Երկրորդում մեր մարզուհին մեծացրեց ճնումը և՝ 5։0 ։ Երրորդ ռաունդում նույնպես Համեստը շարունակեց վերելքով հանդես գալ և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ մարզուհուն»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Երզափակիչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլիացի Սերենա Մալիի հետ։