Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

 Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակների լավագույն հարյուրակներում։
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (58-րդ տեղ) , իսկ կանանց վարկանիշային աղյուսակում՝ Էլինա Դանիելյանը (39-րդ տեղ), Աննա Սարգսյանը (68-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ):
Նշենք, որ ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է աղյուսակում։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը Չինաստանի ներկայցուցիչ Հու Յիֆանն է: