Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 16-ի և 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 


«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։շ

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։