Հայաստանում սգո օր կհայտարարվի

Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց խմբում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։