
Հայաստանում բնակվող անձինք կազատվեն COVID-19 համավարակի պատճառով Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից:
Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի, հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել՝ Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։
Շվեդիա մուտքի վիզաներ
Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։
