Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի Մ10 տարեկանների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը: