Հայաստանի սուսերամարտի հավաքականը կմեկնի Պլովդիվ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի սուսերամարտի պատանեկան  և երիտասարդական հավաքականները:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, մարզումներում ընդգրկված 22 տղաներ և աղջիկներ կպարապեն մինչև մարտի 29-ը, իսկ ապրիլի 3 -ին կմեկնեն  Բուլղարիա՝ մասնակցելու Պլովդիվ քաղաքում  անցկացվելիք տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:

Ճկասուսերակիրների  ավագ մարզիչ  Գագիկ  Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու հնարավորություն կընձեռի Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե  Սիմոնյանին:

Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը  մարտուղյակ  կհանի  Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին:

Առաջնությունը կավարտվի ապրիլի 10-ին: