Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի 2 զինծառայողներից մեկը ձերբակալվել է. ՊՆ

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ   զինծառայող, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշված է հաղորդագրության մեջ։