Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս եծ Բրիտանիայում։

 Նվագախմբի ելույթներով տրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ  առաջին ելույթները տեղի են ունեցել փետրվարի 13-ին՝ Մանչեսթերում, Քեմբրիջում։

Հյուրախաղերի շրջանակում 10 համերգ  տեղի կունենա   Լոնդոնի, Էդինբուրգի, Շեֆիլդի, Բիրմինգհեմի և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների համերգասրահներում։  

Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի գործերն են. Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից և այլն։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են գալիս բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։