Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիան մարզումներ է անցկացնում մեր հերոսների հետ

Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիան ձեռնամուխ է եղել մի կարևոր ու արդյունավետ գործի իրականացման։ Ֆեդերացիայի անդամները պատերազմի անմիջապես ավարտից հետո սկսեցին իրենց հանդիպումները հաշմանդամություն ստացած մեր զինվորների հետ՝ նրանց ուժ, եռանդ, լավատեսություն և մոտիվացիա հաղորդելով, ոմանց հետ մարզումներ անցկացնելով և պարզապես ընկերանալով նրանց հետ։ 


Սա մեր ժամանակների համար ազգանվեր գործ է՝ ուղղված ապագայի զարգացմանը։ 


Այն ազգերը, որոնք կարողանում են ձեռք մեկնել իրենց կողքին կանգնած հայրենակցին,  ունեն գոյության աստվածատուր իրավունք, այդ ազգերն անմահ են՝ չնայած բոլոր մարտահրավերներին։