Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով
Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիր ենք ստորագրում: Այս մասին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է՝ դա նշանակում է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են այցելել երկու երկրներ առանց անձնագրի, ID քարտերով:
«Սա նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը»,- ասել է Փաշինյանը: