Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները հանդիպել են Մոսկվայում. հայտնի է քննարկման թեման
«3 + 2» ձևաչափով հանդիպմանը նախորդել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարների բանակցությունները:
Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։
Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, երկու պաշտոնյաները վստահության և կառուցողական մթնոլորտում քննարկել են երկկողմ հրատապություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգ:
Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված է նաև «3+2» ձևաչափով ԱԳ փոխնախարարների հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վրաստանը «3+3» ձևաչափի աշխատանքներին հրաժարվել էր մասնակցել։