Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն օգոստոսի 30-ին Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը կհանդիպեն օգոստոսի 30-ին Մոսկվայում։

«Օգոստոսի 30-ին Մոսկվայում նախատեսված է հանդիպումը», - Aysor.am-ին ասացին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։