Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամները մեկնում են Ստամբուլ
Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:
 
Ատլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: