Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող  հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշները 4 մեդալ են նվաճել:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը և 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հաղթել են եզրափակիչում և նվաճել են ոսկե մեդալներ։