Հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Հալեպում
Ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Սիրիային օգնելու նպատակով Հալեպ ուղևորված հայ փրկարարների խումբը տեղում շարունակում է որոնողական աշխատանքները։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։