Հայ մարմնամարզիկները Մյունխենում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Հայ մարմնամարզիկները վաղվանից կսկսեն պայքարը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարից առաջ մասնակցել են գլխավոր մարզմանը, տեղեկացնում է armsport.am-ը։

Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը՝ մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:

Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: