Հայ լողորդները կմասնակցեն Ճապոնիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը
Արդեն հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում կներկայանան նաև հայ պատվիրակները:
Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կխաղարկվեն «Փարիզ-2024»-ի ուղեգրեր: Վարկանիշային այլ մրցաշարեր էլ կան, որոնց արժանանալու համար կպայքարեն մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը և մյուսները: