Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը չորրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացված Philadelphia International միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Վլադիմիր Բելոուսը, որը հավաքել է 7 միավոր: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 6-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցում էին 79 շախմատիստներ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:
Սերբիայում տեղի ունեցած Silvel Lake 2021 մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր ու զբաղեցրել 6-րդ տեղը։ 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմյաստեր Մանուէլ Պետրոսյանը 5.5 միավորով 21-րդն էր։ Մրցաշարին մասնակցում էին 27 երկրների 131 շախմատիստներ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։