Վերածննդի հրապարակում ելույթ ունենալով Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանը նշեց՝ իշխանության զիջողականության, սխալ քաղաքականության հետևանքով ժամանակավորաես կորցրինք Արցախի դարպասը, Արցախի պարիսպը՝ Աղավնոն:
«Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այն խորհրդանիշ էր՝ հոգատարության, աշխարհասփյուռ համայնքի ջանքերի մարմնավորումն էր, ուզում եմ վարակիչ լինի Աղավնոյի օրինակը, բայց որ այլևս որևէ համայնք, միլիմետր հող չզիջենք»:
Անդրանիկ Չաուշյանը փոխանցեց նաև սփյուռքահայերի պատգամը՝ այն է՝ միշտ Արցախի կողքին են՝ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:
«Հավատում ենք, որ ազնիվ հայորդիների ներուժով նորից հաղթանակ ենք ունենալու, ազատագրելու ենք բռնազավթված տարածքները, այնտեղ նորից մեր եռագունն է ծածանվելու»: