ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
«Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Երբ դրանք լինեն, մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է մտնել գործնական հարթություն այս կամ այն ձեւով»,- նշել է նա։