Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ինչպես հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան ավտոճանապարհը, Ակնաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, «Ցեխ ձոր» հատվածը, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։
Կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Բարձրադիր հատվածներում կպահպանվի մառախուղի առկայությունը։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկության բոլոր մասնակիցներին` ցուցաբերել զգոնություն և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։