Հանճարին արժանի հրաժեշտ. Ռոնալդոն՝ Մեսիին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո:

«Այս տղայի ֆուտբոլը քարուքանդ է անում ցանկացած մրցակցի: Ես տեսա այնքան շատ բրազիլացիների և մարդկանց ամբողջ աշխարհից, ովքեր երկրպագում էին Մեսսիին այս հիանալի եզրափակչում: Հանճարին արժանի հրաժեշտ, ով ոչ միայն աշխարհի առաջնության աստղն էր, այլ նաև մի ամբողջ դարաշրջանի»,- գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում:

Աշխարհի գավաթակիր 35-ամյա Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացող։ Արգենտինացին մրցաշարում անցկացրել է 7 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։