Վինսենթ վան Գոգը աշխարհի ամենահայտնի նկարիչներից է համարվում, սակայն նրա փառքի ծառուղին սկսվեց հետմահու։
Վան Գոգի նկարները առանձնանում են յուրահատուկ գունեղությամբ և ներքին դրամատիզմով։
Վան Գոգը տառապում էր հոգեկան խնդիրներով ու հարբեցողությամբ։
Կրտսեր եղբայրը՝ Թեո վան Գոգը ֆինանսապես ու հոգեպես աջակցում էր եղբորը։ Եղբայրներից մեզ են հասել հարյուրավոր նամակներ,որոնք Վան Գոգի կենսագրության հիմքն են հանդիսանում։
Վան Գոգի կյանքը իր հարուստ գունապնակի նման չէր, այն լի էր ձախողումներով ու անհաջողություններով։
Նկարիչը ուներ կրոնական հայացքներ և կյանքի մի փուլում ցանկանում էր նույնիսկ քահանա դառնալ, նա աջակցում էր կրոնական համայնքին՝ հրաժարվելով իր բնակարանից, քնում էր խրճիթում։
Վան Գոգը աշխատում էր նաև որպես հանքափոր՝ ուսումնասիրելով մարդկանց ներաշխարհը, իր ապրածը պատկերում էր կտավներում։
Վան Գոգը յուրաքանչյուր բջիջով կապված էր նկարչությանը։
Երբ նա գտնվում էր աղքատության մեջ, նրա եղբայրը՝ Թեոն դրամական օգնություն էր ցույց տալիս։
Իսկ նկարիչը գերադասում էր այդ գումարով ներկեր գնել ու չկտրել կապը արվեստի հետ։
Վան Գոգի ստեղծագործական բեղմնավոր ընթացքը անցել է Առլում։
Ֆրանսիական գեղեցիկ բնապատկերները իրենց հետքն են թողել նկարչի արվեստի վրա։
Այդ ժամանակաշրջանում նկարիչը նկարում է բազմաթիվ նկարներ։
Սակայն առավել ուշագրավ են «Վան Գոգի աթոռը» (1888), «Ննջասենյակ Առլում» (1888), «Գիշերային սրճարանը» (1888), «Սրճարանի գիշերային տեռասը» (1888), «Աստղալից գիշեր Ռոնի վրա» (1888), Նատյուրմորտ Ծաղկաման` 12 արևածաղիկներով (1888)նկարները,որոնք Վան Գոգը նախատեսում էր ցուցադրել Դեղին տանը։
Վան Գոգի հոգեկան վիճակը պարբերաբար սրվում էր և նա ածելիով կտրում է իր ձախ ականջը։
Վան Գոգի գործերը համաշխարհային ճանաչման արժանացան 100 տարի անց։
Նյութը պատրաստեց Հաս Չախալյանը