Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` դեկտեմբերի 25-ին, համաժողովրդական հանրահավաք է ընթանում:


Արցախցիները պահանջում են, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները բացեն արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի «կյանքի ճանապարհը»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել:

Նշենք, որ առավոտյան արցախցիներին հանրահավաքի կոչով հանդես եկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: