Համածառայակցի արձակած կրակոցից մահացու վիրավորվել է պահեստազորային զինծառայող. ՀՀ ՊՆ

Համածառայակցի արձակած կրակոցից հոկտեմբերի 29-ին հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
