ՀԱՄԱՍ-ը ևս 100 hրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները,  հայտնել են, որ ևս 100 հրթիռ են արձակել Իսրայելի Սդերոտ քաղաքի ուղղությամբ:

««Ալ Քասամ» բրիգադներն այժմ խոշոր հրթիռային հարձակում են իրականացրել օկուպացված Սդերոտի վրա՝ արձակելով 100 հրթիռ՝ ի պատասխան ապաստարանների վրա հարձակումների»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսա ջրհեղեղ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։ 

«Ալ Քասամ» բրիգադները հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների: