Համացանցում հայտնվել են գերեվարված ադրբեջանցի զինվորների լուսանկարները
Telegram ալիքներն ակտիվորեն տարածում են ադրբեջանցի գերեվարվածների լուսանկարները, սակայն պաշտպանության նախարարությունը դեռ ոչ հաստատում է, ոչ հերքում փաստը։
 Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջանում՝ Ծղուկ գյուղի մոտ։
Հրապարակված լուսանկարներում ադրբեջանական համազգեստով երկու տղամարդիկ են։ Նրանց դեմքին կան դիմակներ, իսկ ձեռքերը կապված են։
Ավելի վաղ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտարարել էր ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին։
Դեպքի մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում տեղեկությունը։ Ադրբեջանական կողմը նույնպես լռում է։