Հակառակորդի կողմից նախօրեին՝ նոյեմբերի 29-ին, հրադադարի խախտման հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։
«Նրանք ստացել են բեկորային փոքր վնասվածքներ։ Զինծառայողներից մեկը դուրս է գրվել հենց նախօրեի երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո, մյուսը հոսպիտալացվել է, հավանաբար շուտով նա նույնպես դուրս կգրվի»,- նշեց Արթուր Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում․ կա երկու վիրավոր զինծառայող