ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչը կարծում է, որ Հաագայի դատարանը ձևակերպումներ է արել, որոնք կարող են պետք գալ նաև գործի հետագա ընթացքում ևս։
«Պետք է արձանագրել, որ դատարանը մի քանի կարևոր ձևակերպումներ արեց։ Ճիշտ է` դատարանը չպնդեց, որ հայրենադարձման պահանջը բխում է ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի դրույթներից, սակայն ընդգծեց, որ գերեվարվածների հայրենադարձման հարցերը կանոնակարգում են մարդասիրական իրավունքի կոնտեքստում։ Հայտնի փաստ է, որ մարդասիրական իրավունքով հստակ պարտավորություն կա գերեվարված անձանց վերադարձնելու»,–ասաց Կիրակոսյանը։
«Սա մեծ արձանագրում է և փաստում է նաև ՀՀ փաստարկների զորեղ լինելու մասին։ Սա հետագայում կարող է առանցքային նշանակություն ունենալ գործի համար»,–ասաց Կիրակոսյանը։