գյուղի պահանջը, որը դնում է Ադրբեջանը, ռևանշիզմ չէ, բայց որ Հայ Եկեղեցին ասում է՝ չենք ուզում, որ այդ տարածքները հանձնվեն, ռևանշի՞զմ է․ Շիրակի թեմի առաջնորդ

«Մենք խաղաղության ենք ձգտում դրա համար Թուրքիան պետք է հատուցի, Ադրբեջանը պետք է հատուցի, որպեսզի լինի խաղաղություն, այլապես խաղաղություն չի լինելու»,- «Հրապարակ»TV-ի եթերում ասել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդն ընդգծել է․

«Ուրեմն, եթե Ադրբեջանը կարող է 30 տարի ռևանշիստ լինել, վերջիվերջո՝ կատարել իր ռևանշիստական արարքը՝ հազարավոր կորուստներ տալով և՛ իր կողմից, և՛ դիմացինի կողմից, բայց հային արգելվա՞ծ է ռևանշիստ լինել։

Հիմա այս 4 գյուղի պահանջը, որը դնում է Ադրբեջանը, ռևանշիզմ չէ, բայց որ Հայ եկեղեցին ասում է՝ չենք ուզում, որ այդ տարածքները հանձնվեն, ռևանշի՞զմ է։ Չի՛ կարող նման բան լինել»։

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստել է նաև՝ գործող իշխանությունը, թշնամուն հակադարձելու փոխարեն,  եկեղեցուն է քննադատում․

«Փաստորեն, այս իշխանությունը լեզու ունի մեր վրա հաթաթա տալու, մեզ քննադատելու, բայց լեզու չունի՝ դիմացինի հետ խոսելու»։