Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել շախմատի միջազգային մրցաշարում
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ոսկե մեդալի է արժանացել է Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմը, իսկ բրոնզե մեդալը վաստակել է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան։
Մրցաշարն անցկացվել է հուլիսի 13-ից 26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում, մասնակցել են 6 գրոսմայստերներ։