Գիտեմ, որ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ես երբեք չեմ կորցնում հավատս, որ այս ամենն էլ կհաղթահարենք. Արտյոմ Վարդանյան
Մնայուն արդարության օրենքի ուժով՝ բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի հայրենի երկիրը։ Չկա հայրենասիրություն, ուրեմն չկա նաեւ հայրենիք, որովհետեւ իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու։
Գիտեմ, որ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ես երբեք չեմ կորցնում հավատս, որ այս ամենն էլ կհաղթահարենք' հերթական փորձությունից դուրս գալով ավելի իմաստուն եւ ավելի միասնական։