Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը:
Այս մասին Լուիզա Ամթսբերգը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Սարսափած եմ այն տեսանյութից, որը ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ամթսբերգը: