Գերմանահայ և ֆրանսահայ փաստաբանները դիմել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու միջոցներ ձեռնարկելու կոչով
Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցիացիան» և «գերմանահայ իրավաբանների ասոցիացիան» համատեղ դիմում են հղել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունե Միյատովիչին ՝ կոչ անելով շտապ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար: